Վաղը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շատերը տեսակետներ հնչեցրին ԱՄՆ այցի համար, քչերը՝ ՄԱԿ-ի ամբիոնի։
Այդ ամբիոնից, վստահ եմ, կլսենք մեր բարդ ու փոփոխական տարածաշրջանում պարզճակատ ու հավատով լի դեր ստանձնելու մեր պատրաստակամության մասին։ Արցախի հիմնախնդրի, Մերձավոր արևելքի իրողությունների շուրջ մեր մտահոգությունների ու մեր ակտիվ կեցվածքի, խաղաղության և արժանապատվության մասին։
Չգիտեմ, պատրա՞ստ ենք արդյոք հնչեցնել առաջին դրույթները մեծ աշխարհում հայկական ինքնության նոր դերի ու դերակատարության մասին։ Նույնիսկ չգիտեմ, ինքներս սկսու՞մ ենք այդ հարցի շուրջ ավելի հիմնավոր մտածել։ Ինչ-որ մեծ նպատակի կարիք ունենք, համաշխարհային ընդգրկման նպատակի։ Ոչ միայն այն պատճառով, որ ներքին կամ տարածաշրջանային խնդիրներն այդպես ավելի հեշտ կառավարելի կդառնան, այլև այն պատճառով, որ մեր աշխարհասփյուռ միասնականությանը սնունդ ու ոգի է պետք։ Եվ առաքելություն։ Որ ունենք ի վերուստ։
Դուխով
Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից