Search
Close this search box.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ-ում իշխանափոխությունը ֆանտաստիկ օրինակ է անվանել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանում այս տարվա ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունը ֆանտաստիկ օրինակ է անվանել, փոխանցում է РИА Новости-ն: Այս մասին Գուտերեշն ասել է Facebook սոցցանցի ուղիղ եթերում հարցուպատասխանի ընթացքում:

«Մենք խաղաղ իշխանափոխության ֆանտաստիկ օրինակի ականատես եղանք, որը ցուցադրեց Հայաստանը: Դա ֆանտաստիկ օրինակ է, որն ապացուցում է, որ նոր սերունդն ունակ է որոշումներ կայացնել ավելի լավ, քան իմ սերունդը»,- ասել է Գուտերեշը:

«Քաղաքացիական հանրությունը, մարդիկ, երիտասարդները կարող են միավորվել և ցույց տալ, որ ժողովրդավարությունը, ազատությունը կարևոր են հանրության համար»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Please enter a valid URL