«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի անդամները Շիրակի մարզում հանդիպումներ են ունեցել բնակչության հետ: Առաջին կանգառը եղել է Արթիկում, որտեղ նախաձեռնող խմբին են միացել արթիկցի համախոհները, այնուհետ նրանք միասին շարժվել են դեպի Ախուրյան խոշորացված համայնք:
Ախուրյանում բացվել է Սասնա ծռեր կուսակցության Շիրակի մարզային առաջին գրասենյակը: Նշենք, որ Սասնա ծռեր կուսակցության նախաձեռնության անդամները օրեր առաջ էին հայտարարել, որ գրասենյակներ չեն վարձելու, դրանք վերջիններիս տրվելու են աջակցության կարգով համախոհների կողմից: Իսկ ավելի ուշ արդեն Գյումրիում նախատեսվում է Սասնա ծռեր կուսակցության նախաձեռնող խմբի մամուլի ասուլիսն ու հանդիպումը գյումրեցիների հետ: