Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի որդու հայցն իր դեմ Վանեցյանի մոտ ժպիտ է առաջացնում

Այսօր Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է իր նկատմամբ ՀՀ 2-րդ նախագահի որդու կողմից դատարան հայց ներկայացնելուն:

«Ես կժպտամ այդ առիթով։ Դատարանը կքննի և որոշում կկայացնի: Ես չեմ ուզում որևէ բան ասել, որ ստացվի, թե ազդեցություն եմ ունենում», — հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Please enter a valid URL