Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը քվեաարկեց Երևանի 4/35 ընտրատեղամասում։
Քվերակությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Զոհրաբյանն ասաց, որ իր քվեն տվել է բարեկարգ, հարմարավետ Երևանի օգտին։
«Այն երևանի օգտին, որն անպայմանորեն գալու է։ Երևանի խնդիրները լուծելու համար իսկապես պետք է նվիրում, իսկապես պետք է համառ աշխատանք, իսկապես պետք են լուրջ ներդրումներ, ԲՀԿ-ն այդ ներդրումները բերել է», — ասաց ԲՀԿ թեկնածուն։
Քվերակությունից առաջ Զոհրաբյանն՝ անդրադարձավ երեկ ԲՀԿ նախընտրական շտաբում ոստիկանական գործողություններին, ասաց, որ քարոզարշավի 12 օրերի ընթացքում կազմակերպված ձևով աշխատանք է տարվել կազմալուծելու իրենց ակտիվի աշխատանքը։
«Կազմակերպված ձևով մեր 300 ակտիվիստներ պարբերաբար հրավիրվել են տարբեր ոստիկանական բաժանմունքներ՝ ասելով, որ ահազանգ կա, որ դուք ընտրակաշառք եք բաժանում։ Որևէ ահազանգ չի հաստատվել, 12 օրվա ընթացքում իրենք այդպես էլ չկարողացան ներկայացնել և չեն կարողանալու ներկայացնել մեկ անձի, որ ընտրակաշառ է բաժանում այն պարզ պատճառով, որ չկա ընտրակաշառք, չի լինելու ընտրակաշառք», — ասաց Զոհրաբյանն ու դիմեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանին. — «Հստակ հակաքարոզչություն է իրականացվել լռության օրը, նորից եմ դիմում ոստիկանապետին՝ 12 օր դուք փորձեցիք «Անորսալի Ջոյ»-ի նման փնտրել, գտնել ինչ-որ մեկին, ով Բարգավաճի անունից ընտրակաշառք է բաժանում։ Հիմա էլ եմ ասում՝ չեք կարողանալու գտնել այն պարզ պատճառով, որ ոչ թե Դուք վատ եք աշխատում, Դուք փայլուն եք աշխատում՝ 12 օր ոստիկանական ամբողջ համակարգը փայլուն հետևել է մեր ակտիվիստներն, հիմա էլ, այլ այն պարզ պատճառով, որ չկա և չի կարող լինել ընտրակաշառք»։
ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն պահանջեց ոստիկանապետից գեթ մեկ փաստ ներկայացնել ընտրակաշառք բաժանելու մասին, հակառակ պարագայում խնդրեց քերական պատասխանատվության ենթարկել ահազանգողներին՝ սուտ մատնության հոդվածով։
Ոստիկանությունը երեկ ահազանգ էր ստացել, որ Երևանի Աջափնյակ համայնքում՝ Գևորգ Չաուշի հուշարձանի հարևանությամբ գտնվող բիլիարդանոցում, որը հանդիսանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբ, գումար են բաժանում։ Իրավապահները մեկնել էին դեպքի վայր և քննչական գործողություններ իրականացրել։
Այսօր Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանության երեկվա գործողությունները ԲՀԿ նախընտրական շտաբում օրենքի շրջանակներում էին։