Shamshyan.com-ի տեղեկություններով` սեպտեմբերի 20-ին, Արցախի Հանրապետությունում՝ Մատաղիսում, զինվորական հերթապահություն անցկացնելիս ծանր վիրավորվել է զինծառայող, Վանաձորի բնակիչ, 20-ամյա Արթուր Գևորգյանը:
Արթուր Գևորգյանը վնասվածքը ստացել է ականի պայթյունից: Նրան տեղափոխել են Երևան, որտեղ Մուրացանի հոսպիտալում մեկ ոտքը անդամահատել են, և այժմ բժիշկները պայքարում են երկրորդ ոտքը պահպանելու համար:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Արթուրը աչքերի և տեսողության հետ խնդիրներ ուներ, նրա համար նախատեսված է եղել սահմանափակ ծառայություն: