Search
Close this search box.

Տանզանիայում լաստանավի նավաբեկության զոհերի թիվը մոտենում է 200-ի սահմանին

Տանզանիայի Վիկտորիա լճում տեղի ունեցած լաստանավի նավաբեկության հետեւանքով զոհվածների թիվը աճել է՝ հասնելով 170-ի։ Ընդ որում, ինչպես փոխանցում է Citizen-ը, զոհերի թիվը կարող է աճել եւ մոտենալ 200-ի սահմանին։ Մինչ այդ հաղորդվում էր 136 զոհի մասին։

Նշենք, որ լաստանավը նավաբեկության էր ենթարկվել սեպտեմբերի 20-ին, ափից 50 մետր հեռավորության վրա, երբ պատրաստվում էր կայանման Յուկոր կղզու մոտ։

Նախնական վարկածի համաձայն, նավաբեկության պատճառը եղել է լաստանավի գերբեռնվածությունը։ Լաստանավը հաշվարկված է եղել 25 տոննա բեռի եւ 100 մարդու համար, սակայն լաստանավի վրա եղել է 400 մարդ։

Please enter a valid URL