Search
Close this search box.

Մոսկվայում կենսաթոշակային ռեֆորմի դեմ ցույցը հավաքել էր 3 հազար մարդ

Մոտ երեք հազար մարդ է մասնակցել այսօր Մոսկվայում ընդդեմ կենսաթոշակային ռեֆորմի տեղի ունեցած բողոքի ցույցին։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։

«Ակադեմիկոս Սախարովի մայրուղում տեղի է ունեցել Մոսկվայի իշխանությունների կողմից համաձայնեցված բողոքի ցույց, որին մասնակցել է մոտ 3 հազար մարդ։ Ցույցը եղել է ընդդեմ կենսաթոշակային օրենսդրության փոփոխության։

Интерфакс-ն էլ մանրամասնել է, որ ոստիկանության աշխատակիցները համագործակցելով Ռոսգվարդիայի աշխատակիցների հետ իրականացրել են անվտանգության պահպանությունը։ Որեւէ իրավախախտում տեղի չի ունեցել։

Please enter a valid URL