«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ նոր մեքենաներն արդեն համալրել են ավտոպարկը և վաղ առավոտից միացել աղբահանության գործին։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերանորոգվել և շահագործման են հանձնվել նաև տեխնիկական խնդիրներ ունեցող մեր մյուս մեքենաները։
Ավտոպարկի թարմացման և աղբադույլերի ավելացման գործընթացը շարունակական բնյութ է կրելու։
Վստահեցնում ենք, որ տեխնիկական վերազինման շնորհիվ, շուտով կվերանան այն բոլոր խնդիրներն ու քննարկման թեմաները, որոնք վերջին ամիսներին առաջացել են»: