Շրի Լանկայի Անուրադհապուրա քաղաքից ոչ հեռու գտնվող արգելոցում հարյուրավոր փղեր հավաքվել են իրենց մահացած առաջնորդի մարմնի մոտ։ Ականատեսի տեսանյութը հրապարակել է Newsflare-ը։
Շրջակա միջավայրի վարչության ներկայացուցիչները նշում են, որ փիղը մի քանի խմբի ուղեկցել է դեպի արգելոց և հանդիպել այդ տեղանքում ապրող ագրեսիվ որց փղի: Նրա հետ մարտի բռնվելու արդյունքում փիղը մահացու վիրավորում է ստացել։
Մահացած առաջնորդի մոտ շուրջ 300 փիղ է հավաքվել։ Նրանք դիպչել են փղի մարմնին։ Երբ փղերի հոտը գնացել է, մահացած փղի մոտ է վերադարձել նրան սպանած ագրեսիվ որցը։