Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ինքն ու ամուսինը՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը, միացել են վարչապետի ֆլեշմոբին:
«Միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկսած ֆլեշմոբին՝ նորից շնորհավորում ենք տոնդ, մեր Հայաստա՜ն:
Սիրով՝ ՀՀ հպարտ քաղաքացիներ Արսինե Խանջյան և Ատոմ Էգոյան»,- գրել է դերասանուհին՝ հրապարակելով լուսանկար, որտեղ ինքն ու ամուսինը ՀՀ անձնագրերով են: