Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի խմբից թմբուկահար Քիմբերլի Թոմփսոնը ոստիկանություն է դիմել, խնդրելով Բեյոնսեի հանդեպ կիրառել արգելանքի հրաման։ Այս մասին հայտնում է Page Six-ը։
Եթե ոստիկանությունը կիրառի այդ հրամանը, ապա երգչուհին Քիմբերլիին չի կարողանա մոտենալ՝ սսկած որոշակի հեռավորությունից։ Ինքը՝ Քիմբերլի Թոմփսոնն իր քայլը մոտիվացրել է՝ հայտարարելով, որ երգչուհին ծայրահեղական վհուկությամբ է զբաղվում։
Թմբուկահարուհին համոզված է, որ Բեյոնսեն սեւ մոգությամբ է զբաղվում եւ փորձել է իր վրա էլ կիրառել այն, որպեսզի վերահսկի իրեն եւ իր ֆինանսները։ Նա նաեւ ասել է, որ երգչուհին իր հակառակորդների դեմ հաճախ է կիրառում այսպես ասած՝ սեքս անեծք։
Քիմբերլին նաեւ իր հայտարարության մեջ գրել է, որ երգչուհին սեւ մոգության մեջ օգտագործելու համար սպանել է իր փոքրիկ կատվին։