Հովհաննես Պողոսյանը, ով 2016-ին հակառակորդի փամփուշտից գլխի ծանր վնասվածք էր ստացել, չի կարողանում №1 «Հերացի» Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հայտնվել:
«Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը պատճառաբանում է, որ տեղ չունեն: Արդեն 4 ամիս է ՝ մենք սպասում ենք, թե երբ տեղ կազատվի: Նման ծանր վնասվածքի դեպքում, ինչպիսին որդուս մոտ է, այդ ժամկետն անընդունելի է, դա բացասաբար է ազդում նրա մկանային համակարգի շարժունակության վրա», -սեպտեմբերի 21-ին լրագրողներին ասաց Հովհաննեսի մայրը՝ Գայանե Ասատրյանը:
«Ինձ ասացի գրանցվեք հերթում եւ սպասեք, մենք ձեզ կզանգենք: Մարդ, որն իր առոջղությունը տվել է հայրենիքն, չի կարողանում հիվանդանոց ընկնել», — ասաաց Ասատրյանը՝ հայտնելով, որ այսօր իրավիճակի մասին տեղեկացրել է պաշտպանության նախարարին:
Վնասվածխքից հետո Հովհաննեսի աջ ձեռքը չի աշխատում, իսկ աջ ոտքը դժվարությամբ է շարժվում:
«Խոսքի ակտիվություն է նկատվում: Ես աստիճանաբար նրան այբուբենն եմ սովորեցնում, քանի որ նա չի հիշում տառերը», — ասաց նա:
Հովհաննեսի մայրը կարողացել է Կարմիր Խաչի հայկական հասարակության միջազգային վերականգնողական կենտրոնի ուղեգիր ստանալ:
«Մահը հաղթած» Հովհաննես Պողոսյանը սեպտեմբերի 24-ից այնտեղ վերականգնողական կուրս կանցնի:
Նշենք, որ այսօր Հովհաննես Պողոսյանը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության համար «Արիության» մեդալով է պարգեւատրվել:
Հովհաննեսը 23 տարեկան է եւ մինչ բանակ զորակոչվելը թատրոնում էր խաղում: Այսօր նրա միակ նպատակը լիովին ապաքինվելն է: Հովհաննեսը մասնակցել է ապրիլյան պատերազմին եւ մինչ այսօր չի կարողանում մոռանալ այդ շրջանի իրադարձությունները:
«Սարսափելի հիշողություններ են, մինչեւ հիմա չեմ կարողանում մոռանալ: Ուտելու բան չկար», — պատմեց նա:
2016 թվականի ապրիլի 3-ին Թալիշում նա ոտքից վիրավորվել էր, իսկ մեկ ամիս անց՝ մայիսի 13-ին, Մարտակերտում դիպուկահարի կրակոցից գլխի վնասվածք ստացել, որից հետո 26 օր անցկացրել կոմայի մեջ:
Նախքան զորակոչը Հովհաննեսը ընդունվել էր Թատերական ինստիտուտ, բանակից զորացրվելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը, սակայն լուրջ վնասվածքը փոխեց նրա կյանքը: