«Ազատության» ուղիղ եթերում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտնեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հացաքննվել է, ընդունել է որոշակի խախտումներ (մի մասը յուրացվել է, մի մասի հիմքերը սխալ են եղել), որոնք ի հայտ են եկել: Մոտավորապես վերականգնման է ենթակա մեկ միլիարդ 820 միլիոն դրամի գումար, որն արդեն իսկ Ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից հաստատվել է, դրանք պետք է վերականգվեն պետբյուջե և «Երևան» հիմնադրամի տնօրենն արդեն իսկ իր գրավոր համաձայնությունները տվել է դրա վերականգնման համար: