Search
Close this search box.

Ընտրողների վերջնական թիվ 848.343 է. Ոստիկանության հայտարարությունը

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ընտրացուցակների վերջնական տարբերակը հրապարակելու վերաբերյալ:

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները։

Նախնական ցուցակների հրապարակման օրվա դրությամբ՝ 03.09.2018թ.-ին ընտրողների թիվը եղել է 850.124։

Վերջնական ցուցակները հրապարակման դրությամբ ընտրողների թիվ 848.343 է։

Please enter a valid URL