«Սասնա Ծռեր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է.
«Հարգելի հայրենակիցներ, այսօր տեղի ունեցավ «Սասնա Ծռեր» խմբավորման գործով առանձնացված խմբի Պավլիկ Մանուկյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի և մյուսների դատական հերթական նիստը։
Պավլիկ Մանուկյանի առողջական խնդիրների հիմքով խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը չներկայացվեց` դատաբժշկական փորձաքննության արդյունքների պատրաստ չլինելու պատճառով։ Այնուհետև դատական նիստը հետաձգվեց Արայիկ Խանդոյանի վատառողջության պատճառով։ Արայիկ Խանդոյանմ այս պահին տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն` հետազոտության և բուժման նպատակով։
Մեր երեք ընկներների ազատության մեջ հայտնվելը անքննելի առաջնահերթություն է մնում։ Քաղբանտարկյալների հարցը հեղափոխական Հայաստանի համար արժանապատվության և սուվերենտութան խնդիր է և այն պետք է լուծվի հնարավորինս շուտ»։