ԿԺԴՀ-ն եւ Կորեայի Հանրապետությունը պայմանավորվել են ռազմական լարվածութան թուլացմանն ուղղված միջոցներ ձեռնարկել Կորեական թերակղզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, միջկորեական գագաթնաժողովի արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել Է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը: Միջոցառման հեռարձակումն իրականացրել Է Սեուլում գործող մամուլի կենտրոնը:
«Հարավը եւ Հյուսիսը պայմանավորվեցին սահմանի ապառազմականացված գոտին վերածել խաղաղության ու բարգավաճման գոտու»,- ընդգծել Է նախագահը: Լարվածության թուլացման միջոցառումների թվում նա նշել Է համատեղ կոմիտե ստեղծելու պայմանավորվածությունը, որը բաղկացած կլինի երկու երկրների զինվորական հրամանատարության ներկայացուցիչներից:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը, իր հերթին, ելույթ ունենալով բրիֆինգում, նշել Է, որ երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից ստորագրված ռազմական համաձայնագիրը ավանդ կներդնի Կորեական թերակղզու միջուկազերծման գործում:
Համաձայնագրի տարածված տեքստում կողմերը պայմանավորվել են դադարեցնել ռազմական թռիչքներն ու լայնածավալ հրետակոծությունները սահմանամերձ շրջաններում: Նաեւ Հյուսիսը եւ Հարավը մինչեւ ընթացիկ տարվա վերջը կապամոնտաժեն 11-ական սահմանային պահակակետեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: