Search
Close this search box.

ՖՈՏՈ. Եգիպտոսում Պտղոմեոսների դարաշրջանի սֆինքս են հայտնաբերել

Եգիպտոսում սֆինքսի հնագույն արձան են հայտնաբերել, որը կարող է վերաբերել Պտղոմեոսների դարաշրջանին (IV-I դար մեր թվարկությունից առաջ)։

Ինչպես լրագրողներին պատմել են Հնությունների հարցերով նախարարությունում՝ հնեաբանները արձանը հայտնաբերել են Եգիպտոսի հարավում՝ Կոմ–Օմբո տաճարը գրունտային ջրերից մաքրելու աշխատանքների ժամանակ։ Երկու ամիս առաջ տաճարի նույն մասում հայտնաբերվել էր Պտղոմեոս V փարավոնի արձանը,ինչպես նաև միևնույն ժամանակաշրջանի երկու հնագույն արձան։

Հայտնաբերված սֆինքսի արձանիկի գլուխը զարդարում է թագավորական գլխազարդը՝ Ուաջիտ օձ աստվածուհու պատկերով։ Փորձագետների կարծիքով՝ արձանիկը հրաշալի վիճակում է գտնվում։

Հին Եգիպտոսում Կոմ–Օմբոն երկրի հինգերորդ նահանգի մայրաքաղաքն է եղել։ Առաջին հիշատակումը դրա մասին վերաբերում է Առաջին անցումային շրջանին (մ.թ.ա. XX դար)։

Please enter a valid URL