Ամերիկյան ԶԼՄ-ները հերթական սկանդալային նորությունն են հայտնել Քիմ Քարդաշյանի մասին։ Այս անգամ դիզայներ Տանյա Հենրին նրան մեղադրել է իր ֆիրմային զարդերը գողանալու մեջ։
Դիզայները վրդովվել է, երբ Քիմ Քարդաշյանի գովազդային նոր քարոզարշավում տեսել է իր ֆիրմային զարդերը՝ շուրթերին՝ մատանին, իսկ ատամներին՝ ոսկե տառեր։ Կնոջ խոսքով՝ Քիմ Քարդաշյանը գողացել է իր գաղափարը և այդպիսի զարդեր պատրաստել։ Հենրին նաև խոստովանել է, որ լուսանկարիչ Մարկուս Հայդան, որը լուսանկարել է Քիմին, իր վաղեմի ընկերն էր, սակայն այժմ Քարդաշյան գերդաստանի հետ է համագործակցում։
Այսպիսով, Քիմ Քարդաշյանը հերթական գողության մեջ է մեղադրվում։ Նախկինում նրան մեղադրել են պատկերանիշի գողության մեջ։