Search
Close this search box.

Ուղիղ ճանապարհ դեպի բռնապետություն

1933թ. Ադոլֆ Հիտլերը Գերմանիայում ըստ էության թավշյա հեղափոխություն միջոցով, միանգամայն օրինական և սահմանադրական ճանապարհով եկավ իշխանության: Հարյուր հազարավոր և նույնիսկ միլիանավոր գերմանացիներ հրապարակներում ողջյունում էին նրան, համոզված լինելով որ իրենց հեղափոխության առաջնորդը կիրականացնի իրենց իղձերն ու ձգտումները: Համաժողովրդական աջակցությունը և օրենքով իշխանությունը վերցնելու հանգամանքը չխանգարեց Ֆյուրերն Գերմանիայի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների, ու հետևողականորեն ոչնչացնել սևերին:

Հիտլերի ու նրա նացիոնալ սոցիալիստական կուսակցության համար սև էին համատարած բոլորը, բոլոր նրանք, ովքեր չէին կիսում իրենց գաղափարախոսությունը: Սև էին հրեաները, կոմունիստները, սոցիալիստները, արհմիությունների ներկայացուցիչները: Հիտլերը հայտարարում էր, որ իրենց նպատակը աշխատավորության շահերի պաշտպանությունն է, պայքարը օլիգարխիայի դեմ, պետության կառուցումը հանուն «համընդհանուր բարիքի»: Իսկ ովքեր չէին կիսում իրենց գաղափարախոսությունը ազգի թշնամիներ էին` ում պետք էր փռել ասֆալտին:

Հիտլերը համոզված էր, որ միայն թշնամիներին ու չուզողներին ասֆալտին փռելու միջոցով է հնարավոր հասնել համընդհանուր բարեկեցության, որովհետև ոչ իրենց նման մտածողները խանգարում են վեհ նպատակի իրականացմանը:

Թե ինչով ավարտեց Ադոլֆ Հիտլերը իր քաղաքական կարիերան, և որտեղ հայտնվեցին իր գաղափարակիցները հայտնի է: Բայց ամենամեծ վնասը կրեց Գերմանիան և գերմանացիները: Գերմանիան կրեց տարածքային, մարդկային և նյութական այնպիսի կորուստներ, որոնք հնարավոր չԷ վերականգնել: Իսկ գերմանացիները աշխարհի կողմից մինչև այժմ ընկալվում են որպես հրեշ ծնած և այդ հրեշի հետևից անվերապահորեն գնացած ազգ:

Հայաստանը իհարկե Գերմանիա չէ, բայց Հայաստանում ևս մեծ է ֆյուրերիկ ծնելու վտանգը: Հիտլերի որպես բռնապետ ու մարդակեր դառնալու մեղավորը ինքնին նա չէր, այլ այն հասարակությունը, որը թույլ տվեց, որ նա դառնա այդպիսին: Միայն գիտակից ու հասուն հասարակությունն է, որ կարող է հասկանալ, որ այլակարծության և քաղաքական ընդդիմախոսների ոչնչացումը չի կարող բերել համընդհանուր բարեկեցության, որովհետև վախը և սարսափը բացի խեղճությունից ու թշվառությունից այլ բան չեն կարող ծնել:

Please enter a valid URL