Search
Close this search box.

Թող Ալիեւի որդին եւս ծառայի առաջնագծում, տեսնենք այս դեպքում կշարունակվի՞ Բաքվի լկտի պահվածքը. վարչապետ

ԻՄ Քայլը դաշինքը քարոզարշավի շրջանակներում Շենգավիթ համայնքում է, Երրորդ մասում: Դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այստեղ էլ, ինչպես մյուս թաղամասերում ու վարչական շրջաններում, ողջունեց բնակիչներին ու ներկայացրեց իրենց 50 կետից բաղկացած ծրագրի առաջին 10 կետերը:

Երրորդ մասում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նոր Հայաստանի համար շատ կարեւոր է, որ իշխանությունը լսելու ընդունակություն ունենա: Շատ են խոսում քարոզարշավին իմ մասնակցության մասին: Տրամաբանական է, որ քաղաքական թիմի անդամները պետք է մասնակցեն քարոզարշավին, նաեւ վարչապետի աշխատանքում ինձ ամենից շատ չի հերիքում շփումը քաղաքացիների հետ, ես քարոզարշավին մասնակցում եմ նեւ այդ շփման բացը լրացնելու համար: Երեւանի ավագանու ընտրությունները մեզ համար շատ կարեւոր են, քանի որ հեղափոխությունից հետո դրանք առաջին ընտրություններն են լինելու»: Այսպես սկսեց Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ տարբեր քաղաքական ուժերի կարծիքներին, մեկնաբանություններին ու նշեց. «Ես վարչապետ կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ դա ձեզ պետք է, երբ դա ձեզ այլեւս պետք չլինի, ես ու իմ թիմն անելիք չունենք»,-սաց վարչապետն ու շարունակեց:

«Նոր Հայաստանում մեր այս երեխաների երազանքը լինելու է կրթությունը, նրանց իդեալը՝ Հովհաննես Թումանյանն ու Մարտիրոս Սարյանը, նրանց երազանքը լինելու է տիեզերքը, այլ ոչ ռենջ ռովերները, նրանց իդեալները լինելու են իրենց հայրերը, այլ ոչ թե գողերն ու հանցագործները: Այս երեխաները հասկանալու են, որ չկա աշխատանք, որի համար պետք է ամաչել, ամաչել է պետք միայն ծուլության համար: Երեւանի քուչաներում ընտրակաշառք բաժանողներն այլեւս թաքուն պետք է քայլեն, փոխարենը գլուխները բարձր պետք է քայլեն ջութակահարները, շինարարները, ազնիվ աշխատանքով ապրող բանվոր մարդիկ: Սա է Նոր Հայաստանը:

Սիրելի ժողովուրդ, այսօր տեղի է ունեցել մի շատ կարեւոր իրադարձություն մեր հարեւան երկրում. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որդին մեկնել է բանակ, ծառայության: Սա շատ կարեւոր իրադարձություն է, որովհետեւ ինչքան էլ փակ լինի այնտեղ մամուլն ու վերահսկվեն սոցցանցերը, այնուամենայնիվ Ադրբեջանի ժողովուրդը հարցնում է իր նախագահին՝ ինչու՞ է ծառայում Հայաստանի վարչապետի որդին ու չի ծառայում քոնը: Սա այսպես է, քանի որ Ադրբեջանի ժողովուրդը հասկանում է, որ Ալիեւի համար միեւնույն է, որ կզոհվեն այլոց որդիները:

Միայն վերջին օրերին հայերը ստիպված են եղել խոցել 3 ադրբեջանցի զինվորի, ու սա ոչ թե նրա համար, որ դա մեզ դուր էր գալիս, այլ որովհետեւ Ադրբեջանի զինվորները կրկում էին մեր բնակավայրերի՝ Բաղանիսի, Կոթիի, Չինարիի ուղղությամբ: Պետք է արձանագրել, որ ամեն անգամ, երբ Ալիեւը հոխորտում է Հայաստանի հաշվին, նա գիտի, որ իր որդուն ոչինչ չի սպառնում: Այժմ էլ նրա որդին ծառայում է Բաքվի զորամասերից մեկում ու նրան ոչինչ չի սպառնում: Իսկ իմ որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղում, սահմանին, որովհետեւ ՀՀ-ն դարձել է մեծ տուն, մեկ ընտանիք ու կարեւոր չէ, թե ով կլինի զինվորը, մենք բոլորի համար ցավում ենք, ինչպես մեր յուրաքանչյուր զավակի:

Հիմա Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ Ալիեւի որդին եւս ծառայի առաջնագծում, տեսնենք այս պարագայում կշարունակվի՞ Բաքվի լկտի պահվածքը:

Ալիեւին չի հետաքրիքրում իր զինվորի կյանքը, նրան հետաքրքիր են միայն իր միլիարդները, իր թալանածը պաշտպանելն ու թալանելը:

Ես ուզում եմ հստակ ասել, որ որեւէ ադրբեջանցի մայր, ծնող մեզ չի կարող մեղադրել որեւէ բանում, որովհետեւ մենք կրակային գործողությունների ենք դիմում, երբ այլեւս հնարավոր չէ զսպել հակառակորդի կրակը: Թող նա իր որդուն ուղարկի սահմանի հակառակ կողմը, ճիշտ այն կողմը, որտեղ նաեւ իմ որդին է ծառայում: Տեսնենք էդ ժամանակ ինչպե՞ս կսրեն իրավիճակը:

Եթե ես որեւէ զինվորի ուղարկեմ դեպի կռվի, առաջինը իմ որդուն եմ ուղարկելու: Ալիեւը թող այլեւս չներկայացնի իր թալանածը որպես հայրենիք»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաեւ, որ նախընտրական ծրագրերի մասին ինքը չի խոսի, այդ մսին կխոսի թեկնածուն՝ Հայկ Մարությանը ու չնայած վարչապետի ու քաղաքական ուժի գործոնի, մեծ վարկանիշ ունի նաեւ Հայկ Մարությանը, իսկ թիմի բոլոր անդամները մեծ ճանապարհ անցած մարդիկ են:

Please enter a valid URL