Search
Close this search box.

Կալանավայրերում դատապարտյալները սպասում են համաներման

Կալանավայրերում վերջին ժամանակներս թեժացել են խոսակցությունները սպասվող համաներման առիթով։ Տոնական առիթից առիթ դատապարտյալները լցվում են սպասումով ու փորձում են այդ թեմայով լսած ցանկացած տեղեկություն համադրել։ Այս անգամ՝ Անկախության տոնի նախօրյակին, հավատով ու հույսով են լցված ցմահ դատապարտյալները։ Նրանք հավատում են, որ Հայաստանի նոր իշխանությունները ոլորտում հեղափոխություն կանեն՝ վերափոխելով ցմահների թե՛ տաբուները, թե՛ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու չափանիշները։

 «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը լավատես է և ներման խնդրանքով դիմել է նոր իշխանություններին։ Նրա աջակիցների բանակն էլ, ի դեպ, քիչ չի։ Վերջին ամիսներին տարբեր լրատվամիջոցները շատ են անդրադարձել նրան, ներկայացրել 23 տարի անազատության մեջ գտնվողի հույզերն ու ապրումները, նաև՝ պայքարի ոգին։ Անսխալական մարդ չկա. բոլորն էլ կարող են սխալվել, սակայն կարևորը սխալը գիտակցելն է ու ճիշտ ուղու վրա կանգնելը։ Ստեփանի խղճին արյուն չկա, նա ոչ մեկի չի զրկել կյանքից, պարզապես ժամանակներն ու բարքերն էին ուրիշ։ Արդյունքում մարդը դատապարտվեց ցմահ բանտարկության, փոխվեց նրա ու իր ընտանիքի ճակատագիրը։ Բայց այսքանից հետո էլ նա չի կորցրել ոգու կորովն ու սպասում է նախագահի ու վարչապետի ներման որոշմանը։ Բացի նրանից, շատ ճանաչված իրավապաշտպաններ, լրագրողներ, ներկա եւ նախկին իշխանությունների ներկայացուցիչներ համոզված են, որ ցմահ դատապարտյալին ներում շնորհելով՝ Հայաստանը բեկումնային քայլ կանի, միջազգային մակարդակով Հայաստանի վարկանիշը մի քանի սանդղակով կբարձրանա և, ինչու չէ, կհաստատվի այն իրողությունը, որ մայիսին Հայաստանում տեղի ունեցածը սիրո ու մարդասիրական հեղափոխություն էր, որ Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է։

Մարիամ Գրիգորյան

Please enter a valid URL