Search
Close this search box.

Ոստիկանության և ԱԱԾ-ի խնդիրը օրենքի առաջ ՀՀ բոլոր քաղաքացիների հավասարության ապահովումն է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության գործողությունները միտված են օրենքի առաջ Հայաստանի բոլոր քաղաքացիների հավասարության ապահովմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ գո՞հ է ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության իրականացրած աշխատանքից օլիգարխների թիկնազորներին զինաթափելու մասին հանձնարարականից հետո, ՀՀ վարչապետն ասաց.

«Հայաստանի բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, և ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության խնդիրը դա ապահովելն է»:

Please enter a valid URL