«Սանիթեք» ընկերությունը ոչ մի կապ ունի այլ ընկերությունների և քաղաքական գործիչների հետ, այդ թվում տեղական: Ընկերությունն ավելի քան տասնչորս միլիոն դրամի ներդրում է արել Հայաստանում և երբեք սաբոտաժի չի գնա ինչ-որ մեկի պատճառով: Մենք հոգ ենք տանում մեր աշխատակիցների ու ընկերության համար և երբեք չենք ցանկանա կորցնել մեր ներդրումները»,-նշեց ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը:
«Սանիթեք» ՍՊԸ տնօրեն Նիկոլաս Թավիլն ասել է, որ ընկերությունը տարեկան հավաքում է 380 հազար տոննա աղբ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ սեպտեմբերի 11-ին, հայտնի դարձավ, որ «Սանիթեք»-ը ևս մեկ անգամ տուգանվել է 12.967.739 դրամի չափով: Օգոստոսի 8-ին ընկերությունը տուգանվել էր 12.000.377 դրամի չափով` սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքերի համար:
Ընկերությունը պարզաբանել է, որ ոչ պատշաճ սպասարկումը պայմանավորված է նաև օբյեկտիվ հանգամանքներով. տվյալ դեպքում խնդիրը վերաբերում է աղբավայրի անհրաժեշտ պայմանների բացակայությամբ պայմանավորված աղբատար մեքենաների վնասմանը, աղբամանների մեծ քանակով այրմանը և վնասմանը: