Սեպտեմբերի 12-ին անդրադարձել էի ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանին, որը պաշտոնին «ցտեսություն» ասելուց հետո պարզվում է համալսարանի երկու ամբիոններից 0,5 դրույք ծանրաբեռնվածությամբ դասեր է ստացել, սակայն ինչպես պարզվեց, ուսումնական տարին սկսվելուց հետո՝ այս երկու շաբաթների ընթացքում մի օր աշխատանքի չի գնացել…
Ավելին` սույն ճարպիկ ձրիակերը, որը սիրում է ուրիշներին աշխատեցնել և գումարը գրպանել, շարունակնում է նույն կերպ առաջնորդվել նաև հիմա…Սեպտեմբերի 12-ի 4 դասաժամերը պարապել են «Մանկավարժության և մեթոդիկայի» ամբիոնի երկու դասախոսները, իսկ սեպտեմբերի 13-ի դասը անցկացնում էր «Տնտեսագիտության ամբիոնի» դասախոսներից մեկը… Բեսպրեդելշչիկ Սահակ Մինասյանն արհամարհած ունի այն հանգամանքը, որ իր պատճառով կարող են խնդիրներ ունենալ համապատասխան ամբիոնների վարիչները և դեկանները, որոնք դասախոս Մինասյանին կամա-ակամա հովանավորում են` վճարվող «գործադուլ» անելու համար… Ե՛վ ամբիոնի վարիչներից մեկը, և՛ ուսանողները բացահայտ հայտարարեցին, որ իրենց դասախոսն այս երկու շաբաթների ընթացքում մի օր լսարան չի մտել… Սահակ Մինասյանի, այսպես կոչված, դասախոսական գործունեությունը ունի մեկ նպատակ՝ դասախոսական ստաժ ապահովել,որ ապագայում հնարավորություն ստանա մասնակցելու ՇՊՀ ռեկտորի ընտրություններին…Ռեկտոր լինելու տարիներին լսարան մեկ անգամ մտնելով` 2 տարվա ստաժ էր իր համար նկարել՝ կրկին իր փոխարեն այլ մարդիկ էին դասերն անցկացնում…Սահակ Մինասյանին մեկ տարվա դասախոսական ստաժը չի բավարարում ռեկտորի ընտրություններին մասնակցելու համար…Այդ իսկ պատճառով նա և իր ֆան-ակումբը հիմա էլ առաջ են տանում այն թեզը, որ ՇՊՀ-ին հիմնական ռեկտոր հիմա պետք չէ…«Թող մեկ տարով ԺՊ նշանակեն,որ բուհը ֆինանսական ճգնաժամից դուրս բերի,իսկ դրանից հետո նոր հիմնական ռեկտոր ընտրեն…»,-ասում են Մինասյանի յուրայինները, ովքեր, չզարմանաք, իրենց ժողովները հիմա էլ քաղաքի առողջապահական հիմնարկներից մեկում են հիմնականում անցկացնում…Ծրագիր են մշակել տապալելու ռեկտորի ընտրությունները և այդ ամենում օգտագործելու են Հոգաբարձուների խորհրդի իրենց ներկայացուցիչներին…
Սահակ Մինասյանն իր ֆան-ակումբին համոզել և հավատ է ներշնչել, որ շուտով ՀՀԿ-ն կրկին իշխանության է գալու,իսկ ինքն էլ վերականգնվելու է ռեկտորի պաշտոնում…
ԿԳ նախարարը վերջերս հայտարարեց, որ դասերին չայցելող ուսանողներ այս տարի չեն լինելու…Հետաքրքիր է, իսկ ի՞նչ կասի նախարարը դասերին չայցելող դասախոսների մասին, ովքեր իրենց պարտականությունները ոչ միայն չեն կատարում, այլև ուրիշի հաշվին են ապրում…
Հ.Գ. «Կրեատիվ» մտածելակերպ ունեցող Մինասյանի ֆան-ակումբին խորհուրդ կտամ այսուհետ հարազատ փարթիները պոլիկլինիկայից և արխիվից հետո ավելի հետաքրքիր վայրերում անցկացնել…Օրինակ՝ Մինասյանի վերանորոգած բուհի թուրքական արտաքնոցում…Իսկ հետո,երբ արդարությունը հաղթի՝կգնան իրենց սիրելի կուռքին տեսակցության Արթիկի կամ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկություն…
Գագիկ Համբարյան