«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում մարտի 1-ի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2008թ. սահմանադրական կարգը տապալելու համար, շարունակում է պնդել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել իրեն «փակելու»: Երեկ Փաշինյանն արձագանքել է այս խոսքերին, ասել. ««Մարտի 1-ի» հետաքննության նպատակն է «փակել» բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել 2008թ. մարտի 1-ին»:
Մինչ ՀՀ իշխանությունները շարունակում են մարտի 1-ի գործով նախաքննությունը, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարիներին ՀՀ-ից հեռացել են մարտի 1-ի գործով մի շարք պատասխանատու պաշտոնյաներ: Բացի այն, որ ՀՀ-ից հեռացել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում հետախուզում է հայտարարված, այստեղ չէ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը, իրավապահ համակարգի մի շարք այլ միջին կալիբրի պաշտոնյաներ»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: