Search
Close this search box.

Իշխան Զաքարյանը հեռանում է Ծառուկյանից, նոր մանդատ «Ծառուկյան դաշինքում»

Ըստ ArmLife.am-ի ունեցած տեղեկությունների՝ առաջիկայում  ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ, «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Իշխան Զաքարյանը կնշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Փաստորեն, Իշխան Զաքարյանը հեռանում է Ծառուկյանից:

Ըստ մեր աղբյուրների՝ նրա նշանակումից հետո,  «Ծառուկյան դաշինքից» պատգամավորական մանդատ կստանա՝ թիվ 6 ընտրատարածքից պատգամավորի թեկնածու առաջադրված Հրանտ Դավթյանը, չնայած որ, այդ ընտրատարածքից մանդատ ստանալու ակնկալիք ունի նաև Հակոբ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ Իշխան Զաքարյանը բոյկոտում էր նիստերը և ըստ որոշ լուրերի՝ նա գտնվում էր Մոսկվայում: Միայն վերջին քառօրյային նա մասնակցեց ԱԺ նիստերին՝ հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյանի հետ երբեք խնդիրներ չի ունեցել: Փաստորեն, Իշխան Զաքարյանը վերջ տվեց բոյկոտին, երբ իր համար պարզել  էր, որ առաջիկայում նոր, անվտանգ պաշտոն է ստանալու:

ArmLife.am

Please enter a valid URL