Search
Close this search box.

«Ժամանակ». Վճռական 1 ամիս. Վճռաբեկի նորընտիր նախագահը՝ Քոչարյանի գործի մասին

«Ժամանակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ Խունդկարյանը մեզ հետ զրույցում որևէ կարծիք չհայտնեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմունիտետի հետ կապված վիճահարույց հարցի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ իր մեկնաբանությունը կարող է համարվել ճնշելու կամ ուղղորդելու փորձ։ Խունդկարյանը նաև չասաց՝ Վճռաբեկ դատարանը Քոչարյանի հարցով դիմելո՞ւ է Սահմանադրական դատարան, թե ոչ։

«Վճռաբեկ դատարանը ստացել է բողոք, քննության համար 90 օր ժամկետ է նախատեսված։ Գործը ստանալու պահից Վճռաբեկ դատարանը ունի 1 ամիս ժամանակ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու համար։ Իսկ եթե այդպիսի հիմքեր առկա չեն, ապա 3 ամսում կքննարկվի բողոքը»,- ասաց Խունդկարյանը։

Երվանդ Խունդկարյանն անդրադարձավ նաև ԱԱԾ ու ՀՔԾ պետերի գաղտնալսման ձայնագրության այն դրվագին, որտեղ խոսք է գնում դատավորի մասին։ Նա ասաց, որ դատավորներն անկախ են, և որևէ անձ իրավունք չունի միջամտելու նրա գործունեությանը։ Ամեն դեպքում ինքը համոզված չէ, որ դատավորը զանգել է իր անելիքները համաձայնեցնելու համար»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL