Search
Close this search box.

«Մայրս ծնունդով Բաքվից էր, մենք այնտեղ տուն ունեինք». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում շնորհակալություն է հայտնել համաժողովին մասնակցելու հրավերի համար. հաղորդում է interfax.az-ը:

«Ուրախ եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերները Բաքվում համաժողով անցկացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել»,- ասել է Աշոտյանը:

Նա նշել է, որ առաջին անգամ չէ այցելում Ադրբեջանի մայրաքաղաք:

«Վերջին անգամ Բաքվում եղել եմ 1988-ի հունվարին, երբ 13 տարեկան էի: Դա ղարաբաղյան հակամարտությունն սկսվելուց մեկ ամիս առաջ էր: Իմ մայրը ծնունդով Բաքվից է: Ես մի փոքր ծանոթ եմ քաղաքին» – ասել է Աշոտյանը:

Նրա խոսքով՝ հաճախ էր արձակուրդներին Բաքու գնում:

«Մենք այստեղ մեր սեփական տունն ունեինք: Ես գիտեի, թե ուր եմ գնում»,- ընդգծել է նա:

Please enter a valid URL