Search
Close this search box.

Դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ մեր օրերի ամենակարկառուն հակահեղափոխականներ են. Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ մեր օրերի ամենակարկառուն հակահեղափոխականներ են: Սա այլևս անվիճելի փաստ է: Նրանք իրենց անպատասխանատու որոշումներով ստվերում են անաչառ և արդար դատավորների բարի համբավը: Տխրահռչակների այդ տեսակը ոչ մի կերպ չի հրաժարվում նախկին տերերին ծառայելու դեռևս գայթակղիչ թվացող մտքից: Եվ դա բնավ էլ պատահական չէ, քանզի ոչինչից միանգամից կարգվել են դատավոր: Նման անպատասխանատու դատավորների կողմից ընդունած արկածային որոշումներն ամիսներ անց հայտնվելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Իսկ թե ինչ ծանր է նստում այդ դատարանի որոշումները մեր երկրի պետական բյուջեի վրա, այլևս ցավալի իրողություն է: Հարկատուների հաշվին անպատասխանատու և հումորային որոշումներ կայացնող դատավորները դարձել են լուրջ մարտահրավեր, իսկական պատուհաս մեր ժողովրդի և արդարադատության համար:

Հ.Գ. Այս գրառումը բնավ էլ սպառնալիք չէ, այլ պարզապես հորդոր է՝ հասցեագրված այն դատավորներին, ովքեր արդարադատությունը ՛՛գրպանում են՛՛ իրենց ոչ սկզբունքային գործունեությամբ…

Please enter a valid URL