«Գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունը, որքան ես տեղեկացա, ողջունելի չէ, որովհետև խոսակցությունը պտտվում է կարևոր քրեական գործի շրջանակում կատարվելիք ձերբակալությունների վերաբերյալ: ՀՀ վարչապետը փորձեց հիմնավորել այդ բովանդակությունը, թե ինչպես և ինչ կոնտեքստում՝ դա այլ հարց է:
Ավելի մտահոգիչ է այն փաստը, որ գաղտնալսվել է Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, ինչի հնարավորությունը պետք է չլիներ: Հասկանալով հետհեղափոխական փուլի վտանգները, իշխանության խոցելիությունը, այս հնարավորությունը չպետք է վրիպեր իշխանությունների ուշադրության կենտրոնից»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել լեհ վերլուծաբան Կոնչադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին:
Այնուամենայնիվ, ըստ նրա՝ ԵԽ ԽՎ-ում ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ցանկացած քննարկում, որը երկրում բացասական զարգացումների մասին է, անդրադառնում է երկրի, իշխանությունների հեղինակության վրա, որը ներկայումս բարձր է Հայաստանի դեպքում, սակայն նախկին իշխանությունը, այսինքն` ներկայիս ընդդիմությունն արդյունավետ աշխատում է եվրոպական կառույցներում:
Գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասել է, որ հնարավորություն չունի գործընթացներին հետևել ներսից, սակայն վստահ է, որ այս իշխանությունների բարեփոխումների պատրաստակամությունը լիովին կարտացոլվի ներկայիս գործընթացների արդյունքում:
Ըստ նրա՝ Հայաստանը, թերևս, դեռ կմնա մոնիտորինգի տակ, քանի որ ներքաղաքական զարգացումները Հայաստանում բավականին բուռն ընթացք են ստացել:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: