Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կայցելի Հայաստան, ամսաթիվը դեռ հայտնի չէ, գրում է «Իզվեստիա» թերթը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հղումով։
«Ժամկետները կհստակեցվեն»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ամսաթվի վերաբերյալ հարցին։
Թերթը հիշեցնում է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայացել են Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Դրանց ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Հայաստան, և հուսով է, որ նա պաշտոնական այցով ՀՀ կայցելի մոտ ապագայում։
Երկու երկրների առաջնորդների առաջիկա հանդիպումը կլինի արդեն 5-րդը 2018 թվականի մայիսի 8-ին Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց ի վեր, գրում է «Իզվեստիա»-ն։