«Շատ մտահոգ եմ։ Այո՛, դա համարում եմ դավաճանություն։ Պետք է միջոցներ ձեռնարկել դրա դեմն առնելու համար, որ հետագայում դա չկրկնվի, որ մեղավորները խստագույն պատիժը ստանան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԱԱԾ – ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսմանը։ Իսկ թե ում էր ձեռնտու այն հանրայնացնելը, Գագիկ Ծառուկյանը նշեց․«Դե դա իրավապահ մարմինները, ԱԱԾ-ն պետք է որոշեն, սա դավաճանություն է, և այլ եզրակացություն, ակնարկ անելը չեմ կարող անել։ Պետք է ջանք ու եռանդ չխնայել այն բացահայտելու համար»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։
Մանրամասը՝ տեսանյութում: