Մանչեսթեր Յունայթեդը հրապարակել է 2016/17 մրցաշրջանում թիմի ֆինանսական հաշվետվությունները, որոնց համաձայն թիմը տարվա ընթացքում 660 մլն եվրոյի եկամուտ է ունեցել, ինչը ռեկորդային ցուցանիշ է համարվում:
Յունայթեդի մաքուր եկամուտը կազմել է 92 մլն եվրո, իսկ աշխատավարձերի ընդհանուր գումարը հասել է 229 մլն-ի, որը նույնպես ռեկորդային ցուցանիշ է համարվում:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ժոզե Մոուրինիոյի թիմը կարողացել էր նվաճել Անգլիայի լիգայի գավաթը և Եվրոպա լիգայի գավաթը: