«Ավրորա Մեդիան»տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ասֆալտին պառկեցրել և խուզարկում քաղաքացիական հագուստով անձանց։ Դեպքը տեղի է ունեցել կեսօրին Լեո փողոցում։ Թե ովքեր են խուզարկվող անձինք, ստույգ հայտնի չէ։ Աղբյուրը չի բացառում, որ խուզարկված անձինք գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորի անդամներն են։ |