Search
Close this search box.

Հակագիտական նախկին ռեկտորի վարձատրվող “գործադուլը” ՇՊՀ-ում (տեսանյութ)

Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը պարզվում է,բուհը սնանկացնելուց և անփառունակ կերպով ռեկտորի պաշտոնին “ցտեսություն” ասելուց հետո, չի ցանկանում լքել ՇՊՀ-ն, ուր սողոսկել էր մեկ նպատակով՝ նոր “մշակույթի” քողի տակ իրականացնել իր հակագիտական ծրագրերը և թալանի ենթարկել Շիրակի մայր համալսարանը: Պարզվում է,սույն կրթական գործի Կոլումբոսը բուհի երկու ամբիոններից դասեր է ստացել՝ ընդհանուր 0,5 դրույք ծանրաբեռնվածությամբ: Սահակ Մինասյանը երևի շատ սիրեց դասախոսելը,քանի որ ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու աղետալի մեկ տարի տասն ամսվա ընթացքում ընդամենը մեկ անգամ էր լսարան մտել և այդ մասին տեղյակ պահել լրագրողներին:
Սակայն ամեն ինչ այդպես չէր…Ուսումնական տարուց արդեն անցել է մոտ երկու շաբաթ,սակայն Շիրակի մարզի ՀՀԿ գրասենյակի ղեկավարն այդպես էլ այս երկու շաբաթվա մեջ իր գործառույթին՝դասախոսելուն չի անցել: Երկու տարբեր ֆակուլտետներում մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսերի մոտ դասաժամեր ունեցող Սահակ Մինասյանի փոխարեն դրանք պարապում են այլ մարդիկ…Օրինակ, այսօր՝ սեպտեմբերի 12-ին Սահակ Մինասյանը դաս ուներ մագիստրատուրայի “կրթության կազմակերպում” բաժնի առաջին կուրսի մոտ…Սակայն նրա փոխարեն դասը պարապում էր այլ դասախոս (տե՛ս տեսանյութը): Սահակ Մինասյանի երկշաբաթյա վարձատրվող “գործադուլի” փաստը արձանագրելուց հետո Մինասյանին դասաժամեր տրամադրած համապատասխան ամբիոնի վարիչը ինձ հայտնեց, որ պարոն Մինասյանն արդեն երկրորդ շաբաթն է գործի չի գալիս, իսկ այսօր էլ նրան զանգով տեղյակ է պահել, որ հիվանդ է, սակայն համապատասխան փաստաթուղթ պոլիկլինիկայից կամ հիվանդանոցից չի ներկայացրել: Չէի կասկածում,որ Սահակ Մինասյանը ստել է: Մի ժամ անց Սահակ Մինասյանին տեսա իր մեքենայով շրջելիս: Ստացվում է՝ ճարպիկ և վատահամբավ ՀՀԿ-ականը ուրիշի հաշվին աշխատավարձ է ստանում,ինչպես նաև, լսարան չմտնելով, իր հաշվին դասախոսական ստաժ գրանցում: Հարցի մի կողմն էլ այն է, որ եթե մասնագիտական առումով ՀՀԿ-ական նախկին ռեկտորի առարկան կարող է պարապել այլ դասախոս, ապա ինչու՞ է համապատասխան ամբիոնը Մինասյանին դասաժամեր տրամադրել: Ու՞մ ընտանիքի գրպանն է բացահայտ մտնում Մինասյանը:
Հետաքրքիր է, բուհի ղեկավարությունը մինչև երբ է հանդուրժելու ձրիակեր սույն անձի բեսպրեդելությունը ՇՊՀ-ում: Մեկ շաբաթ առաջ ռեկտորի ՊԿ-ն առաջարկում էր որոշ աշխատակիցների դրույքաչափերը նվազեցնել և որոշ դրույքներ էլ վերացնել: Սակայն երկու շաբաթ է գործի չբարեհաճող դասախոս Սահակ Մինասյանին ու՞մ հաշվին են պահում: Սա բացարձակ անընդունելի է և խիստ դատապարտելի:

Հ.Գ.Ի դեպ, ուշի-ուշով հետևելու ենք Սահակ Մինասյանի դեմ հարուցված քրեական գործերի հետագա ընթացքին և հույս հայտնում,որ “Նոր Հայաստան”-ի ղեկավարությունը վերջապես կբացահայտի ՇՊՀ-ն սնանկացրած սույն անձի հովանավորներին,ովքեր ամեն ինչ անում են,որ իրենց պրոտեժեն անպատիժ մնա:

Please enter a valid URL