Search
Close this search box.

Ո՛չ օլիգխարխ եմ, ո՛չ զենք ունեմ, ոչ էլ ախրանիկ, ոչ մի բան չունեմ. Սամվել Ալեքսանյան

Սամվել Ալեքսանյանը արդյոք ծանո՞թ է Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարություններին՝ Մարտի 1-ի դեպքերին օլիգարխների մասնակցության, իրենց ունեցվածքը պաշտպանելու համար զինվորներին գումար տալու վերաբերյալ։

Սամվել Ալեքսանյանն ասաց, որ հայտարարությանը ծանոթ են, բայց դա իրենց չի վերաբերում։

«Ո՛չ օլիգխարխ եմ, ո՛չ զենք ունեմ, ոչ էլ ախրանիկ, ոչ մի բան չունեմ, երեխեք»,-ասաց նա։

Սամվել Ալեքսանյանը նաև ընդգծեց՝ մտավախություն չունի, որ իր անունը կհրապարակվի։

Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ ՀՀ բանակի զինվորներին երկրի նախկին ղեկավարները դարձրել են վարձկաններ և հանել ժողովրդի դեմ:

Օլիգարխների կողմից, այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից մարտի 7-8-ը, բանկի զինվորներին բաժանվել են գումարներ նրա համար, որ նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը:

Նա մանրամասնել էր, որ ՀՔԾ-ի քննիչի կողմից առգրավված մատյանում հատ- հատ նշված են այն զինծառայողների անունները և գումարների չափերը, որոնք տրվել են այդ զինծառայողներին, դրանց դիմաց առկա են այդ զինծառայողների, նրանց հրամանատարների ստորագրությունները:

Please enter a valid URL