Հարավային Աֆրիկայում ծնվել են առյուծների առողջ ձագերը՝ խոշոր կատուների համար արհեստական բեղմնավորման ոլորտում Պրետորիայի Համալսարանի փորձագետների բարեհաջող հետազոտությունների իրականացման արդյունքում։ Նորածիններին՝ ծնողների պատվին Իզաբելա և Վիկտոր են կոչել։
Գիտնականների խոսքերով՝ աշխարհում առաջին առյուծի ձագերի բեղմնավորումը փորձանոթի միջոցով և նրանց բարեհաջող ծնունդը պետք է իսկական նվաճում համարել խոշոր կատուների փրկության ոլորտում։
Ինչպես հայտնի է, այսօր շատ կենդանիներ են կանգնած անհետանալու վտանգի առաջ։ Մասնավորապես խոսքը գնում է վագրերի և հովազների մասին։