Հայրասպան քույրերիկց Քրիստինա Խաչատուրյանը հոգեբանական փորձաքննության է ուղարկվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի Հանրային դիտորդական հանձնաժողովի անդամ Պավել Պյատնիցկին։
«Քրիստինա Խաչատուրյանը մեկուսարանից Սերբսկու անվան ինստիտուտ է տեղափոխվել»,-հստակեցրել է նա։
Ավելի վաղ Խաչատուրյան քույրերից կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և մեկուսարանի հիվանդանոց տեղափոխվել, որտեղ սպասում է հարկադրված բուժման ուղարկվելու դատավորի որոշմանը։
Հոր՝ Միխայել Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող երեք քույրերը ձերբակալվել են օգոստոսի 2-ին։