Search
Close this search box.

Հավատում եմ, որ Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում ավելի կակտիվանա. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հավատում է, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում ավելի կակտիվանան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը Վրաստանի վարչապետն ընդգծեց, որ քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի, տուրիզմի, հումանիտար ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր:

«Մեր երկրներն անկախությունից հետո հաստատել են փոխշահավետ համագործակցություն: Ես հավատում եմ, որ մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում ավելի կակտիվանան: Մենք քննարկումների արդյունքում հասկացանք, որ ունենք չօգտագործված ներուժ»,- ասաց Բախտաձեն:

Վրաստանի վարչապետը նշեց, որ առաջիկայում կկայանա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի խնդիրն է լինելու տարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ծրագրի մշակումը:

Մամուկա Բախտաձեն նաև շեշտեց, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև հարաբերությունների ակտիվացումը:

Please enter a valid URL