Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի խնամին նորից դատարան է դիմել

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Արա Մինասյանը դատական կարգով բողոքարկում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանը՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ: Մինասյանը պահանջում է անվավեր ճանաչել այդ հրամանը եւ իրեն վերականգնել նախկին աշխատանքում: «Խնդիրն այն է, որ աշխատանքից ազատման որեւէ հիմք գոյություն չի ունեցել, եւ հրամանում էլ աշխատանքից ազատման որեւէ հիմք վկայակոչված չէ: Այսինքն՝ երբ որ «Աշխատանքային օրենսգիրքը» նայում ենք, թե երբ կարող է աշխատողն ազատվել աշխատանքից, այդ հիմքերից որեւէ մեկը առկա չէ ու հրամանում էլ վկայակոչված չէ»,-ասել է Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը:

Please enter a valid URL