Search
Close this search box.

Իսկ ով պետք է հատուցի երևանցիներին

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. օգոստոս ամսին իրականացված հսկողության արդյունքում պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքերով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար:

Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում և սահմանված կարգով օգոստոս ամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12.967.739 դրամի չափով:
Անկախ ամեն տեսակի տուգանքից< մայրաքաղաքի բնակիչները ամիսներ շարունակ հայտնվել են աղբի ճիրաններում, իսկ ով պետք է հատուցի երևանցիներին` ստեղծված անհարմարության համար:

Please enter a valid URL