Ես «Մարտի 1»-ի դեպքերի հետ որևէ կապ չունեմ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե «Մարտի 1»-ի գործի նոր ընթացքի վերաբերյալ ինչ տեսակետ ունի՝ հաշվի առնելով, որ այդ ժամանակահատվածում մամուլը գրել էր, որ մի շարք օլիգարխներ, այդ թվում՝ ինքը կապ ունեն դեպքերի հետ։
«Ծառուկյան Գագոն ոնց ասեց՝ ով, որ «Մարտի 1-ին եղել է, թող տանեն, գնդակահարեն, թող ինձ էլ գնդակահարեն»,-շեշտեց նա։
Անդրադառնալով դիտարկմանը՝ եթե կապ չունի, ապա ինչու հրապարկումների հետքերով դատարան չէր դիմում՝ Ալեքսանյանն ասաց․ «Բան ու գործ չունեմ՝ դատարան դիմեմ, 200 իրավաբանն էլ չի հերիքի ձեր գրածների վրա»,-շեշտեց նա։
Սամվել Ալեքսանյանը հրաժարվեց պատասխանել ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հարցերին։ Նա նաև անպատասխան թողեց հարցը, թե արդյո՞ք, որպես գործարար, հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։
tert.am