«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը և կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանն ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։
«Նոր տեղեկացանք, որ Հովսեփ Ղազարյանն ու Վահագն Հովհաննիսյանը ազատ են արձակվել: Մանրամասների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,– ասվում է «Ժառանգությանն» ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունն ավելի վաղ ահազանգել էր, որ կուսակցության վարչության անդամն ու կուսակցության համակիրը բերման են ենթարկվել։
Լուսանկարում Հովսեփ Ղազարյանն է