Search
Close this search box.

Վարչապետն այցելել է Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն. վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում այցելել է  Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետը. «Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ»,– գրում է վարչապետը։

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, 50-55 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել:

Քաղաքացիները կարողացել են նկատել և կրակը հանգցնել, սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել:

Please enter a valid URL