Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի չինացի Դին Լիժենի հետ:
Մրցաշարում իր հաջող ելույթների շնորհիվ ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում կառաջադիմի երկրորդ տեղով և կրկին կդառնա աշխարհի երկրորդ համարը: Արոնյանը վարկանիշային միավորները հասցրել է 2803 միավորի:
Հիշեցնենք, որ աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: