Search
Close this search box.

30 քաղաքապետի այց Հայաստան. ինչո՞վ է այն կարևոր

Սեպտեմբերի 7-ին «Փարավոն» համալիրում կայանալու է «Կայուն և հարմարավետ քաղաքներ» խորագրով միջազգային կոնֆերանսը, որին մասնակցելու են տարբեր աշխարհամասերից ժամանած 30-ից ավելի քաղաքապետեր: Միջոցառմանը մասնակցելու են նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի անդամները:
Իհարկե Երևանի ավագանու ընտրությություններից առաջ 30 քաղաքապետի Հայաստանում ընդունելը պատահական չէ:

Աշխարհի այլ քաղաքների զարգացման մոդելը կարող է լինել նաև Երևանի կայուն զարգացման խթանը: Հավանաբար հենց այս խնդիրն է իր առջև դրել Գագիկ Ծառուկյանը` մի հարկի տակ հավաքելով տարբեր երկրների 30-ից ավել քաղաքապետերի: Այս և նմանատիպ նախաձեռնությունները կարող են 2800 տարեկան Երևանի հարմարավետության զարգացման զարկը լինել վաղը:

Այլապես թիմերի, սև ու սպիտակի բաժանելով, քաղաքացու կամարտահայտումը տեռորի ենթարկելով Երևանը չի շենանա, կշարունակի մնալ Տարոն Մարգարյանի բաժանած ցախավելների ու որդեգրած զավակի` «Սանիթեքի» հույսին:

Please enter a valid URL