Պաշտպանության նախարարությունում այսօր մեկնարկեց եռօրյա գիտագործնական կոնֆերանսը, որի ընթացքում կքննարկվեն ՀՀ ԶՈՒ-ի բարեփոխումների վերաբերյալ պաշտպանության նախարարի տեսլականները:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ասաց, որ աննախադեպ է, երբ պաշտպանության նախարարը հրապարակում է Կառավարության ծրագրից բխող իր տեսլականը՝ ստանձնելով դրա պատասխանատվությունը:
Կոնֆերանսի բացմանը սակայն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չէր մասնակցում, քանի որ նա հրավիրված էր վարչապետի մոտ խորհրդակցության:
Չի բացառվում, որ Վարչապետն ու նախարարը Փաշինյանի Մոսկվա այցից առաջ քննարկում են Սիրիա ՀՀ զինված ուժերի խաղաղապահ զորքի տեղակայման հարցը, ինչը նաև Ռուսաստանի շահագրգռվածության տիրույթում է:
ՌԴ-ը դեռ նախորդ տարվանից փորձում է ՀՀ-ին ներգրավել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին` շեշտելով այնտեղ նաև հայկական ներկայության հարցը:
Եվ չի բացառվում, որ Փաշինյան-Պուտին հանդիպմանը նաև այս հարցը քննարկվի: