Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Հայաստանի Հանրապետության անձնագրեր հանձնեց Արսինե Խանջյանին և Ատոմ Էգոյանին։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն ու մի քանի լուսանկար հրապարակել։
Հիշեցնենք, որ 2002-ի սեպտեմբերի 23-ին Ատոմ Էգոյանն ու նրա տիկինը՝ Արսինե Խանջյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ստացել են Հայաստանի Հանրապետության կացության հատուկ կարգավիճակի անձնագրեր: