Search
Close this search box.

«Ընտրական իրավունքի հետ կապված բոլոր հանցագործությունները պետք է դասվեն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների շարքին»․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազգային Ժողովում քննակվում է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեական պատասխանատվության ենթարկել ընտրությունների ժամանակ թե՛ կաշառք տվողներին, թե՛ ստացողներին:

Նկատի ունենալով, որ Հայաստանի անկախացումից ի վեր մեր ժողովրդի մոտ տոտալ անվստահություն է առաջացել ընտրական համակարգի նկատմամբ, տարիներ շարունակ ընտրակաշառքի և տարբեր անօրինական միջոցների գործադրմամբ հնարավոր է եղել ազդել ընտրություննների արդյունքների վրա, և պահպանել իշխանությունը, գտնում եմ, որ ընտրական իրավունքի հետ կապված բոլոր հանցագործությունները պետք է դասվեն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների շարքին և այս հարցում չպետք է լինի որևէ կոմպրոմիս:

Մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունները ոտնձգություն են ոչ միայն այդ արժեքներին, այլ պետականությանը, Հայաստանի ինքնիշխանությանը և մեր ժողովրդի ապագայի նկատմամբ:

Ուստի այդ արժեքների պաշտպանությանն ուղղված քայլերը պետք է լինեն համաչափ և համարժեք, որպեսզի, այլևս, որևէ մեկը փորձ չանի ընտրական իրավունքի որևէ խախտման միջոցով հասնելու իշխանության և պահելու այն՝ խաթարելով պետության, պետականության և հասարակության բնականոն զարգացումը…»։

Please enter a valid URL